Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի․ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի։
«Ես չէի խոսի ինչ-որ ռևանշի վտանգի կամ նոր պոռթկման մասին։ Ես գրեթե վստահ եմ, որ դա անհնար է, քանի որ առաջին հերթին իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ այժմ մեծ աշխատանք է տարվում ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ։ Համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ իհարկե, յուրաքանչյուրն իր համար հետևություններ է արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլև երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում։
Զասը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա: Մեկնաբանելով կազմակերպության խաղաղապահների մուտքը Ղազախստան՝ նա նշել է, որ այդ իրադարձությունները դաս են դարձել։
«Քիչ անց մենք հանգիստ մթնոլորտում կվերլուծենք այս ամբողջ գործընթացը, որոշակի եզրակացություններ կանենք մեզ համար և, եթե պետք է, ինչ-որ շտկումներ կանենք։ Այլ հարց է, որ մեր գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Քանի որ այն համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, հիմա իսկապես աշխատել են, և վատ չեն աշխատել», – ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...