«Վանաձորը կամաց-կամաց անտերության է մատնվում». ավագանու անդամ
Կառավարման առումով Վանաձորում դեռ ճգնաժամ է: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Բադյանը` խոսելով այն մասին, թե ինչ է կատարվում Վանաձորի համայնքապետարանում:
«Մենք դեռ որոշում չունենք, սպասում ենք դատարանի որոշմանը: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայցը: Սպասում ենք 5-օրյա ժամկետը ավարտվի, տեսնենք նիստ գումարում ենք, թե` ոչ»,- ասաց նա:
Ավագանու անդամը նշեց, որ Վանաձոր խոշորացված համայնքն այս պահին չունի ղեկավար, ավագանին նիստեր չի կարողանում գումարել, հետեւաբար համայնքի կառավարումը որեւէ կերպ չի իրականացվում:
«Համայնքը ոչ բյուջե կարող է կանխատեսել, ոչ ծախսեր իրականացնել, ոչինչ չեն կարողանում անել: Ցավոք, այս ամենից տուժում է Վանաձորը, մեր քաղաքաը կամաց-կամաց անտերության է մատնվում: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից կախված աղբահանության հետ, ձմեռային պաշտպպանության հետ եւ եթե նման Ճանապարհով շարունակվի, խնդիրները խորանալու են, քանի որ խոշորացվել է մեր համայնքը եւ Վանաձորին են միացել 3 հարակից համայնքներ, որտեղ պակաս խնդիրներ չկան եւ կարծում եմ, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրությունը օր առաջ պետք է կարգավորել, որովհետեւ մեծությամբ 3-րդ քաղաքը չպետք է կոլապսի ենթարկել»,-ասաց նա:
Բադյանը հույս հայտնեց, որ հունվարի 19-ին արդարություն կլինի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը կփոխվի:
Բադյանը նշեց, որ եթե ԼՀԿ-ն չդիմի Վճռաբեկ դատարան երկուշաբթի օրը կկարողանան ավագանու նիստ գումարել: Ի դեպ, ԼՀԿ-ից էլ մեզ հայտնեցին, որ դեռ որոշում չունեն կդիմեն, թե` ոչ Վճռաբեկ դատարան:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...