«Մեր երեխաներին դարձնում ենք գնահատականի գերի»․ Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակոււթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել․
«Նախորդ գրառումներիցս մեկի տակ խնդրել էին, որ ծնողների համար էլ հարցադրում անեմ։
Ծնողների համար վաղուց էի ուզում գրել, որպես ծնող։
Սիրելի ծնողներ, մենք հաճախ բողոքում ենք դպրոցից։ Այդ բողոքների արդարացիությունը չեմ ուզում քննարկել։
Ուզում եմ խոսել մեր՝ ծնողներիս հաճախ հանդիպող վարքի մասին։
Մեզնից շատերի առաջին հարցը դպրոցից տուն դարձող իրենց երեխային լինում է՝ ինչ ես ստացել։ Երկրորդ հարցը՝ բա էսինչը ինչ էր ստացել։ Բա ինչու էր էսինչը էսքան ստացել, իսկ դու՝ էսքան։ Ու չնկատելով՝ մեր երեխաներին դարձնում ենք գնահատականի գերի, երբ ամեն ցածր ստացած միավորից հետո սկսում են սթրես ապրել, ասես կյանքի ամենակարևոր հարցը։ Կամ, որ ոչ պակաս վատ է, երեխայի ու սովորելու մեջ սկսում ենք ձևավորել մի անհաղթահարելի հեռավորություն և օտարություն։
Մենք հաճախ մեր երեխայի սովորելու մասին խոսում ենք՝ խղճահարության դիրքից, մեղք է բառերով։ Մեղք է՝ շուտ չհանեմ, թող էսօր էլ դպրոց չգնա, ի՞նչ պիտի լինի որ, մեղք է՝ էս մի դասն էլ թող չանի, խեղճ երեխաս։
Ստացվում է, որ կրթությունն ու սովորելը մի բան է, որ խղճահարություն է առաջացնում ու որ կարելի է չանել։
Մեր ներծնողական քննարկումների առարկան ավելի հաճախ ուսուցիչների նվերներն ու դպրոցամերձ բամբասանքներն են, ոչ թե առարկաների դասավանդման որակը, մեր երեխաների կրթության խնդիրները։
Մեր ծնողական ժողովները դառնում են առանձին երեխաների վարքի ու բնավորության քննարկումներ՝ բոլորի ներկայությամբ։
Այո, մեր դպրոցը շատ խնդիրներ ունի և պետք է փոխվի։ Բայց եթե իրոք ուզում ենք այդ փոփոխությունը, ապա պետք է փոխվենք նաև մենք, սիրելի ծնողներ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
«Այնքան են ծեծել, որ երկուսի քիթն էլ կոտրվել է»․ Ռաֆիկ Անդրեասյանը՝ որդու և ընկերոջ ծեծի մասին
Ուրցաձորի արդեն նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդու ձերբակալությունը համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդման շա...
Ինչն է թանկացել Հայաստանում․ ամբողջական ցանկ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ա...