Ինչո՞ւ Ադրբեջանը դեռևս չի կարողանում իրենով անել օկուպացված տարածքները. Արմեն Աշոտյան
Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցը ուշագրավ է թե աշխարհաքաղաքական կոնտեքստի, թե ընտրած ժամանակահատվածի առումով, Facebook-ում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սակայն առանձնակի ուշադրության է արժանի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Ադրբեջանը պատրաստվում է Ուկրաինայում գյուղատնտեսական նշանակության հողեր վարձակալել։
Այս փաստը հետաքրքրական է հատկապես 44-օրյա պատերազմից հոտո Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների մեծ մասի օկուպացիայի համատեքստում։
Գաղտնիք չէ, որ այդ շրջանները ներառում էին գյուղատնտեսական նշանակության հսկայական հողեր, որոնք ապահովում էին հացահատիկի, բանջարա-բոստանային կուլտուրաների և մրգերի մեծածավալ պաշարներ։ Այդ հողերը կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նաև փաստ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում բախվել է հացահատիկի դեֆիցիտի հետ։
Այս համատեքստում Ադրբեջանի կողմից Ուկրաինայում գյուղատնտեսական հողերի վարձակալությունը կարող է վկայել մի քանի իրողությունների մասին․
Ա․ Ադրբեջանը չի կարողանում Արցախի օկուպացված տարածքներում բնականոն տնտեսական գործունեություն ծավալել։
Բ․ ադրբեջանցիները հրաժարվում են վերադառնալ այդ տարածքներ
Գ․ ադրբեջանցիները վստահ չեն, որ կարողանալու են պահպանել վերահսկողությունը Արցախի օկուպացված տարածքների նկատմամբ։
Դե, իսկ թե ինչ բացասական հետևանքներ ունեցավ այդ հողերի կորուստը նաև Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության տեսանկյունից, մեր քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգում, այդ թվում՝ պարենային ապրանքների շրջանում կտրուկ գնաճի պայմաններում», - գրել է Աշոտյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի հետ հանդիպման մասին
Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և...
Ի՞նչ կապ ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարարը նախարարի հետ. մանրամասներ՝ Գրիգոր Մինասյանի մասին
Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, վարչապետի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ։ Այս նշանա...
Հայտնի է, թե ով է Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրի հատվածների վերականգնման աշխատանքային խմբի ղեկավարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնմա...
«Կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին»․ Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման, տարածքներ հանուն խա...