Թուրքիայից մեկնաբանել են հայ-թուրքական հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները առանց նախապայմանների։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կորոշվեն դիվանագիտական ուղիներով», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Հունվարի 14 - ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Այն տևել է մեկուկես ժամ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
«Փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»․ Ավանեսյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահ...
ՌԴ ԶՈՒ 1500 տանկիստ վարժանքներ են անցկացնում նաև ՀՀ-ում
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վար...