Ծեծի են ենթարկել, երբ իմացել են, որ խանութից խմիչք է գողացել. ծեծկռտուք` սուպերմարկետներից մեկում
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Աշոտ Վ-ի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 11-ին վերջինս ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված սուպերմարկետից մարմնական վնասծվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Խ-ին, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ-ն։ Վերջիններս կատարված միջադեպի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։ Միշա Շ-ն հայտնել է, որ ինքն աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապա...
Ինչն է թանկացել Հայաստանում․ ամբողջական ցանկ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ա...