Սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022

Երևան քաղաքում հունվարի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, 14-ի գիշերը և առավոտյան` ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հունվարի 14–ի գիշերը գրանցվել է 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 0-2 աստիճան տաքություն։

Քաղաքականություն

Պատահարներ