Արգելում են աղջիկներին դպրոց հաճախել. բողոքի ցույցեր` թալիբների դեմ

Մի խումբ աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ հավաքվածները հանդես են եկել կանանց նկատմամբ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վարած քաղաքականության դեմ:

 

Ակցիայի մասնակիցները տարել են «թալիբների բռնակալությանը վերջ տալու»  կոչերով պլակատներ: Թալիբների իշխանության գլուխ անցնելուց հետո սկսել են, իրենց խոսքով, զանազան ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կանանց եւ աղջիկների նկատմամբ՝ դա բացատրելով պետության մեջ «իսլամին համապատասխանող միջավայր» ստեղծելու անհրաժեշտությամբ:

Օրինակ՝ արմատականները վերացրել են շուրջ 20 տարի գոյություն ունեցող՝ կանանց գործերի նախարարությունը՝ դրա փոխարեն ստեղծելով 1996 – 2001 թվականներին (երբ թալիբները երկրում կանգնած Էին իշանության գլուխ) գործող մարմնի նմանակը՝ օժտված իսլամական «բարքերի ոստիկանության» գործառույթներով:

 

Բացի դրանից, «Թալիբանի» ներկայացուցիչները սահմանափակել են աղջիկների՝ դպրոց հաճախելու հնարավորությունը երկրի նահանգների մեծ մասում, կին հեռուստահաղորդավարներին պարտավորեցրել են կրելու հիջաբ, իսկ տեղական հեռուստաալիքներին հանձնարարել են ձեռնպահ մնալ թույլ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ ֆիլմերի ցուցադությունից: Թալիբների կազմած ժամանակավոր կառավարությունում նույնպես կանայք չկան, ինչը հարուցել Է միջազգային հանրակցության լուրջ քննադատությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն