300.000 դրամը գերազանցող գործարքները իրականացվելու են անկանխիկ եղանակով
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխությանը: Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 300.000 դրամը գերազանցող ֆինանսական գործարքները՝ այն իրականացնելով միայն անկանխիկ եղանակով:
Եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով փոփոխություններն ուժի մեջ էին մտնելու արդեն այս հունվարից, ապա երկրորդ ընթերցմամբ առաջարկվում է փոփոխություններն ուժի մեջ թողնել 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է, որ գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից՝ 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
Կանադայում տարօրինակ հիվանդություն է տարածվում
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու...
Արգելում են աղջիկներին դպրոց հաճախել. բողոքի ցույցեր` թալիբների դեմ
Մի խումբ աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է Aamaj News գործակալությո...