ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները մենարկում են այսօր երեկոյան
Անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը Ժնեւում նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա մասնավորապես նշել է․
«Այսօր Ժնեւում մեր դիվանագետներով եւ զինվորականներով ինքնաթիռ է վայրէջք կատարել, որոնց համար հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության հարցերի շուրջ ամերիկացիների հետ նեղ կազմով բանակցությունների առաջին փուլը։ Վաղը այս աշխատանքը կշարունակվի ավելի լայն ձեւաչափով։ Ըստ այդմ, նրանք երկու օր՝ հունվարի 9-ին եւ 10-ին, կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ աշխատանքային տրամադրվածությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...