Ղազախստանի 6 քաղաքացի մնացել է Հայաստանում և չի կարողանում հայրենիք վերադառնալ
Ղազախստանի 6 քաղաքացի մնացել է Հայաստանում՝ Երևան-Ակտաու-Երևան ժամանակավորապես չեղարկված չվերթների պատճառով։ Ներկայումս, նրանք տեղակայված են հյուրանոցներում և սպասում են հայրենիք վերադարձին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։
«Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը հայրենիք կվերադառնա արդեն երեկոյան։ Եվս 5–ը Հայաստանից կմեկնեն վաղը»,- տեղեկացրեցին դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնեցին, որ հայրենիք վերադարձին սպասողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն նրանց հաջողվել է իրենց խնդիրները լուծել Հայաստանում բնակվող հարազատների ու մտերիմների օգնությամբ։
Դեսպանատանը նշել են, որ համաքաղաքացիներին ակտիվորեն աջակցել են նաև Հայաստանում մշտապես բնակվող ղազախները։
Հիշեցնենք, որ Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Կանադայում տարօրինակ հիվանդություն է տարածվում
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու...
Նոր փոփոխություններ՝ ՌԴ քաղաքացիների անձնագրերի տվյալներում
Ռուսաստանի քաղաքացիները այլևս կարիք չունեն անձնագրերում նշելու իրենց երեխաներին և ամուսնական կարգավիճակը։Ամբողջ տեղեկատվ...
Խանութի աշխատակիցը ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով ձեռնարկել է պաշտպանական միջոցներ՝ այդ թվում, հավանաբար, ռազմամթերք
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...