ԱՄՆ-ում օմիկրոն շտամի տարածումը ռեկորդային թվեր է գրանցում
Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի վերջից սկսած հոսպիտալացումներն աճել են, քանի որ օմիկրոնը արագորեն առաջ է անցել դելտայից՝ որպես ԱՄՆ-ում գերիշխող կորոնավիրուսի շտամ: Չնայած փորձագետներն ասում են, որ օմիկրոնը, հավանաբար, ավելի քիչ մահացու կլինի, քան նախորդ շտամերը:
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները, այնուամենայնիվ, նախազգուշացրել են, որ հիվանդանոցները ծանրաբեռնված են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված պացիենտներով:
Հունվարի 6-ին Միացյալ Նահանգները հաղորդել է կորոնավիրուսի 662 հազար նոր դեպքի մասին, որը ԱՄՆ-ում օրական գրանցվող չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայում տարօրինակ հիվանդություն է տարածվում
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու...
Նոր փոփոխություններ՝ ՌԴ քաղաքացիների անձնագրերի տվյալներում
Ռուսաստանի քաղաքացիները այլևս կարիք չունեն անձնագրերում նշելու իրենց երեխաներին և ամուսնական կարգավիճակը։Ամբողջ տեղեկատվ...
Խանութի աշխատակիցը ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով ձեռնարկել է պաշտպանական միջոցներ՝ այդ թվում, հավանաբար, ռազմամթերք
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տ...
Համավարակի ամենասուր պահը մոտենում է ավարտին․ Bloomberg
Հարավաֆրիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Օմիկրոն» հիմնամանրէի ի հայտ գալը նշանակում է, որ համավա...