Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները բերման ենթարկվեցին համայնքապետարանից

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները այսօր բերման ենթարկվեցին համայնքապետարանի շենքից։ Ոստիկանությունը բերման ենթարկելուց հետո որեւէ պատճառաբանություն չներկայացրեց՝ ինչու են ավագանու անդամներին բերման ենթարկում։


«Սա բացառապես ոչ իրավաչափ գործողություն է։ Նրանց նպատակը ավագանու նիստը խափանելն է։ Ձեր աչքով տեսաք, որ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, որևէ հիմք չեն ներկայացնում, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

 

Քաղաքականություն