Հասարակություն

«Հորդորում ենք ամբողջական պատվաստումից հետո ստանալ խթանիչ դեղաչափը»․ Անահիտ Ավանեսյան

«Հորդորում ենք ամբողջական պատվաստումից հետո ստանալ խթանիչ դեղաչափը»․ Անահիտ Ավանեսյան

 Այսօր՝ Կառավարության տարեվերջյան նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով կորոնավիրուսային իրադրությանը և դրա դեմ պատվաստումներին, նշեց, որ գործընթացը շարունակվում է: 

«Սա կարևոր հագամանքն է խուսափելու կորոնավիրուսի հաջորդ ալիքներից»,- նշեց նա։ 

Նախարարն ասաց, որ մոտ 800 քաղաքացի ստացել է 3-րդ խթանիչ դեղաչափը։ 

«Ամբողջական պատվաստման վեց ամիսը լրանալուց հետո հորդորում ենք քաղաքացիներին ստանալ խթանիչ դեղաչափը»,- հայտարարեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ հանրապետությունում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250