«Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом». Թեհմինա Վարդանյանի ելույթը՝ ավագանու նիստի ժամանակ
Ամենաշատ խնդիրը երևի էս դահլիճում, և ամենաշատ անհամաձայնությունը ունեցել եմ ես, բայց էսօր բոլորդ արդեն անցյալ կատարյալով, դեռևս քվեարկություն չի եղել, դեռևս որևէ հարց որոշված չի, բայց արդեն Մարությանի մասին անցյալ կատարյալով եք խոսում, ու շնորհավորում են պարոն Սարգսյանին։ Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ արտահերթ նիստ եք հրավիրել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր Կարգին Հայկին։ Ի՞նչ ա պատահել, ո՞ր հիմնավորումն էր էստեղ։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր, բացի նրանից, որ դուրս ա եկել ձեր կուսակցությունից»,- ասաց ավագանու անդամը։
Վարդանյանը հայտարարեց, որ չի ուզում որևէ կերպ մասնակից դառնա այս կրկեսին, և հոգու խորքում չի էլ հավատում իշխող խմբակցության քվեարկությանը։
Դիմելով Հայկ Մարությանին՝ Վարդանյանը հարցրեց՝ Դուք հիմա սև եք, թե սպիտակ եք։
«Ձեր էդ, ենթադրում եմ, ամեն դեպքում ուզում եմ հավատալ դրան, որ պատահական արված նախադասությունը Ձեր նախկին քաղաքական թիմը վերցրեց տարբեր իրավիճակներում ինտերպրիտացիա արեց և այսօր օգտագործում է Ձեր դեմ։ Ձեր քաղաքական թիմն էլ ամեն անգամ առիթը բաց չէր թողնում ասելու, որ մեր դեմ խաղ չկա։ Հիմա ընկերներ, ՁԵր դեմ խաղ չկա, բայց դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք մնալ հրահանգ կատարող»,- հայտարարեց Վարդանյանը։
Իր ելույթը Վարդանյանը ավարտեց հայտնի ֆիլմից արտահայտությամբ՝ «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
Շնորհավորում եմ, Մալենա․ Ադրբեջանցի պատգամավորի օգնականը հայերենով գրառում է արել
Ադրբեջանի գոյություն չունցող «Խանքենդիի» պատգամավոր Թուրալ Գանջալիևի օգնական Սամիր Մամադովը հայերենով շնորհավորել է Մանկ...