Պուտինն ու Մակրոնը արձանագրել են ԼՂ-ում իրավիճակի կայունացումը
Ռուս-Ֆրանսիական բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Պուտինը Մակրոնին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ, երկու ղեկավարները փոխադարձ մաղթանքներ են հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին:
Ի թիվս այլ հարցերի` երկու ղեկավարները նաև մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նրանք գոհունակությամբ են արձանագրել իրավիճակի կայունացումը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հարթման, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Ընդգծվել է, որ այս հարցերում ՌԴ-ն ու Ֆրանսիան գործում են և ապագայում մտադիր են ներդաշնակ գործել:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...