
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է Honda-ի մեջ, կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհին մանդարինի վաճառակետին, ինչի հետևանքով էլ կոնտեյներն առաջ է ընթացել, մանդարինի մի զգալի մաս էլ թափվել է։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ կայքում: