«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել ենք Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Այն արձանագրվել էր Սոչիում՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և, ահա, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ հանդիպմանը, ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց: Երկաթուղին կգործի սահմանային ու մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո: ՀՀ-ն հասանելիություն կստանա ԻԻՀ ու ՌԴ, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. գիտեք, որ երկաթուղին Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք նաև, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Վարչապետի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ՝ շփումները կշարունակելու օրակարգային հարցերի շուրջ՝ փորձելով ձևավորել ընդհանուր տեսակետներ ու մոտեցումներ: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...