«Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի «Լաչինի միջանցքի» նման և չունենա մաքսակետեր․ Ալիև
«Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի «Լաչինի միջանցքի» նման, իսկ եթե Երևանը պնդի, որ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր տեղադրվեն, ապա Բաքուն նմանատիպ պայմաններ առաջ կքաշի՝ «Լաչինի միջանցքի» շահագործման հարցում: Այս մասին գրում է Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
««Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին կետը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրով։ Այսպիսով, դա Հայաստանի պարտավորությունն է»,- ասել է Ալիևը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է շահագործվի նույն պայմաններով, ինչ «Լաչինի միջանցքը»։
«Եռակողմ համաձայնագրերում բաց ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է «Լաչինի միջանցք» մուտքն ու միջանցքի անվտանգությունը։ Հայաստանը պետք է մեզ համար նույնպիսի անխոչընդոտ մուտք ապահովի «Զանգեզուրի միջանցք»։ Այսօրվա դրությամբ «Լաչինի միջանցքում» մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե Հայաստանը պնդի «Զանգեզուրի միջանցքով» բեռների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկող մաքսակետեր տեղադրելու մասին, ապա մենք կպնդենք «Լաչինի միջանցքում» համարժեք պայմանների մասին։ Դա տրամաբանական է»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...