Ինչին է պետք ուշադրություն դարձնել երշիկեղեն գնելիս․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ներկայացված քայլերին հետեւելիս սպառողը շատ հեշտ կարող է կողմնորոշվել երշիկեղեն գնելիս։ Առաջին քայլը վերաբերում է նրան, թե արդյո՞ք երշիկեղենի անվանման մեջ կամ անվանմանը կից մակնշում կա վերջինիս խմբի (մսային, միս պարունակող եւ այլն) եւ տեսակի (երշիկեղեն, կիսապատրաստվածք եւ այլն) վերաբերյալ։ Եթե երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշված է մսային, ապա վերջինիս բաղադրամասում մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը չի կարող 60 տոկոսից պակաս լինել։ Օրինակ է բերվում կիսաապխտած երշիկ «Կրակովյանը», խումբը՝ մսային, խոզի միսը՝ 40, տավարինը՝ 20, հավինը՝ 10 տոկոս, եւ 5 տոկոս խոզաճարպը։ Մսի զանգվածային բաժինը 75 տոկոս է։ Իսկ եթե երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշված է միս պարունակող, ապա մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը պետք է կազմի 5-60 տոկոս (ներառյալ)։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նաեւ երշիկեղենի խմբի եւ տեսակի մակնշման ճիշտ ու սխալ օրինակներ է բերում։ Ասենք՝ արտադրանքի վրա նշված է «եփած երշիկ», եւ ուրիշ ոչինչ։ Սա համարվում է սխալ մակնշում, որովհետեւ տեղեկություն կա մսամթերքի տեսակի մասին՝ եփած երշիկ, բայց տեղեկություն չկա դրա խմբի մասին՝ մսայի՞ն է, թե՞ միս պարւնակող եւ այլն։ Իսկ ճիշտ մակնշում է համարվում, եթե նշված է մսամթերքի խումբը՝ մսային պաղեցված եւ տեսակը՝ երշիկ հում-ապխտած։ Գանք երկրորդ քայլին. արդյո՞ք երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշվում է սննդամթերքի բաղադրությունը եւ ի՞նչ կարգով։ Փաթեթվածքի վրա անպայման պետք է մակնշվի բաղադրությունը, օրինակ՝ հավի միս, խոզաճարպ, կարտոֆիլի օսլա, կերակրի աղ եւն։ Բաղադրիչներն էլ պետք է նշվեն սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 1-ից կսահմանափակվեն կանխիկ գործարքները․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների վերաբերյալ մի շարք փոփոխություններ են լինելու։ Հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանց...
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է խոշոր գումարով լի պայուսակ
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը տեղեկացրել էր, որ օդանավի մե...
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամե...
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և ն...