Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ են. Վարդևանյանը մանրամասնում է
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը, փորձեցի ծանոթանալ նյութին, տեսա լրագրողի անունն էլ գրած չէր, թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, թե եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։
«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - նշեց պատգամավորը։
Հարցին՝ ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Վարդևանյանն արձագանքեց. «Ես մի քիչ չեմ պատկերացնում՝ ինչով պետք է հատուկ ցանկություն առաջացած լինի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...