«Ալեն Սիմոնյանի հայտարարությունները չեն խոչընդոտո՞ւմ գերիներին վերադարձնելուն». Եղիշե Կիրակոսյանը պատասխանում է
Այսօր, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ալեն Սիմոնյանի հայտարարությունները չե՞ն խոչընդոտում գերիներին վերադարձնելու աշխատանքներին, Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Պարզ է, տարբեր մակարդակի հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ, բայց ամեն դեպքում մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք»: Նա նշեց, որ իրավական հարթությունում գերիների վերադարձի վերաբերյալ աշխատանքներն այս պահին էլ չեն դադարում, և զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ՄԻԵԴ շրջանակներում: Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր. «Մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, սակայն այդ գերիներին ես համարում եմ, որ արդեն իրենք չկան... Գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ էն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն, որովհետև գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել»: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...