Խիստ մտահոգիչ է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը (ծանր վիրավորանքը) ու դրա կիրառության պրակտիկան. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում գրել է․

 

«Խիստ մտահոգիչ է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը (ծանր վիրավորանքը) ու դրա կիրառության պրակտիկան: Այս հոդվածի հարցով դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահանադրական դատարան:

 

Այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, Կառավարության պաշտոնական ներկայացուցչի պրակտիկայի վրա ամեն ինչ դնող մտահոգիչ դիրքորոշումներով:

 

Հոդվածի կիրառության պրակտիկան ավելի է ամրապնդում մտահոգությունները:

 

Սրանով հանդերձ, նշել եմ ու հիմա էլ նշում, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

 

Բայց այս զգայուն հարցերը պահանջում են այլ մոտեցումներ:

 

Ստորև այս հարցով ՍԴ դիմելու Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն է՝ մանրամասներով»:

Քաղաքականություն