
Instagram-ը կարող է սահմանափակել սոցցանցի օգտագործումը 13-ից ցածր տարիքի երեխաների համար

Instagram սոցիալական հարթակը կարող է սահմանափակել սոցցանցի օգտագործումը 13-ից ցածր տարիքի երեխաների համար։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է ընկերության ղեկավար Ադամ Մոսերին։
«Մենք ստեղծում ենք մի շարք տարբերակներ՝ ստուգելու, թե արդյոք օգտվողն իսկապես բավականաչափ մեծ է Instagram-ից օգտվելու համար: Մենք ստեղծում ենք նոր տեխնոլոգիա՝ 13-ից ցածր տարիքի օգտատերերի հաշիվները որոնելու և ջնջելու համար»,- ասել է ընկերության ղեկավարը։
Նոր ալգորիթմների շնորհիվ մեծահասակները չեն կարողանա գրել անչափահասներին, եթե բաժանորդագրված չլինեն: Չափահասները նաև չեն կարողանա նշել մինչև 18 տարեկան դեռահասներին՝ առանց անչափահասների բաժանորդագրության: Բացի այդ, Instagram-ը մարտին կգործարկի ծնողների և խնամակալների վերահսկողության առաջին փաթեթը:
Ծնողական վերահսկողության նոր գործիքը թույլ կտա տեսնել, թե դեռահասները որքան ժամանակ են անցկացնում սոցցանցում և սահմանել ժամանակային շրջանակ: