Համարում եմ, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր. Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ունեցած իր ելույթում հայտնել է, որ հնարավոր է համարում Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկիր դառնալը, հայտնում է ԵԱՏՄ մամուլի ծառայությունը: 

 

«Հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի այն նույնպես դառնա դիտորդ», — ասել է Նազարբաևը: Նա նշել է, որ սրտանց ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը երկարամյա հակամարտությունից հետո: «Ես կարծում եմ, մենք բոլորս այդպես ենք համարում», — ասել է նա: 

 

Նազարբաևի կարծիքով՝ երկրները, որոնք աշխարհագրորեն մոտ են, ունեն ընդհանուր ավանդույթներ եւ պատմություն, այլ ճանապարհ չունեն, բացի համատեղ փոխշահավետ ինտեգրման հիման վրա զարգացման ճանապարհից: Որպես Ադրբեջանի համար օրինակ Նազարբաևը բերել է Ուզբեկստանը, որը վերջերս դարձել է ԵԱՏՄ — ում դիտորդ երկիր։ «Իմ կարծիքով, Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից շատ շահեց», – ամփոփել է Նազարբաեւը:

Քաղաքականություն