Ադրբեջանական գերության անմարդկային վերաբերմունքից անմիջապես հետո ճիշտ չէ նրանց ներգրավել իրավական գործընթացների մեջ. Արցախի ՄԻՊ

«Պատերազմից հետո վերադարձած գերիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ հանդիպումներ, քննարկումներ ունեցել ենք, և կարող եմ ասել, որ գերությունից վերադարձած անձինք հոգեբանորեն այնպիսի վիճակում չեն լինում, որ կարողանան անմիջապես ներգրավվել իրավական գործընթացների մեջ», - ռազմագերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկմանը կարծիք հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

Նրա դիրքորոշմամբ՝ ռազմագերիները վերականգնողական որոշակի փուլ անցնելուց հետո միայն այս կամ ձևով կարող են ներգրավվել իրավական գործընթացների մեջ, գերությունից վերադառնալուց անմիջապես հետո հայրենադարձվածների նկատմամբ գնման ործընթացներ ծավալելը, Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ, ճիշտ չէ։

 

«Նրանք բավականին բարդ իրավիճակով են անցնում ադրբեջանական գերության մեջ, ՀՀ ՄԻՊ-ի զեկույցում փաստագրված է, թե ինչպիսի խոշտանգումների, ինչպիսի անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում մեր գերիները ադրբեջանական գերության ընթացքում, և իմ գնահատականն այն է, որ մարդասիրական առումով էլ ճիշտ չէ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո նրանց ներգրավել որոշակի իրավական գործընթացների մեջ», - ամփոփեց Արցախի ՄԻՊ-ը։

Քաղաքականություն