
8 վիրավորներից 6-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ

Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի մեկ զոհ և 8 վիրավոր:
Զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ 8 վիրավոր զինծառայողներից 6-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 2-ինը` միջին և թեթև։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
Հիշեցնենք. որ այսօր` դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։