Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
 

Հիշեցնենք, որ նա ազատվել էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
 

Ավելի վաղ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Քաղաքականություն