Մահացել է Nintendo խաղային կցորդների հեղինակը

Մահացել է ճապոնական Nintendo ընկերության խաղային կցորդների ստեղծողը: Մասայուկի Ուեմուրան 78 տարեկան էր: Այս մասին այսօր հայտնել է KYODO NEWS գործակալությունը։

 

Նշվում է, որ Ուեմուրան մահացել է երկուշաբթի օրը։ Նրա մահվան պատճառն առայժմ անհայտ է։

 

Ուեմուրան աշխատել է Nintendo-ում 1971-ից 2004 թվականներին։ Նա ներգրավված էր Nintendo Entertainment System (NES) և Super Nintendo Entertainment System (SNES) տեսախաղերի կոնսոլների մշակման մեջ:

Քաղաքականություն