ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք պարտավոր չէ պարզել դիպլոմի իսկությունը. նախարարը՝ մարզպետի կեղծ դիպլոմի մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ Արագածոտնի մարզպետը ապօրինի է նշանակվել պաշտոնում։ Պատգամավորը նշեց, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել 2002 թվականին այն համալսարանից, որը չի եղել հավատարմագրված և դիպլոմն անցողիկ չի եղել։
Հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին նշանակելուց առաջ չգիտեր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց՝ կառավարության աշխատակիցները ընդունել են համապատասխան փաստաթղթերը, չեն ստուգել դիպլոմի տրամադրման կարգը և հարցը իրավական տիրույթում է։

«Պարոն Պետրոսյանը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է։ Կառավարության համապատասխան վարչությունները պարտավոր չեն ստուգել որևէ բուհի լիցենզիան։ Բոլոր փաստաթղթերը ներկայացվել է, նշանակումը կատարվել է։ Եթե կան խնդիրներ, կարծում եմ իրավական տիրույթում է, կքննարկվեն, բայց կառավարությունում ոչ մեկ չի ստուգում՝ 2002 թվականին որևէ բուհի լիցենզիան ավարտվում է, թե ոչ։ Պարոն Պետրոսյանը բոլորի կողմից ճանաչված է, մեծ ներդրում ունի հայրենիքի պաշտպանության և ոչ միայն այդ ոլորտում»։

Արեգնազ Մանուկյանը նշեց՝ վաղուց են եղել տեղեկությունները և մարզպետը պետք է պաշտոնանկ եղած լիներ։ Եզրահանգեց՝ կառավարությունը իմացել է Ռազմիկ Պետրոսյանը չի համապատասխանում մարզպետի պաշտոնում, հետևաբար ապօրինի է նշանակումը և պետական բյուջեին վնաս է տալիս։

«Կարող ենք մտածել, որ այս մարդը իշխանություններին պետք է օրինակ՝ ընտրություններում ՔՊ-ի ձայներ ապահովելու համար»։

Սանոսյանը նշեց՝ հարցին պատասխանել է, խնդրեց հարգանքով խոսել Ռազմիկ Պետրոսյանի անցած ուղու նկատմամբ։

Քաղաքականություն