ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանի կատակը դուր չեկավ Ստամբուլյանին, վերջինս հեռացվեց դահլիճից
«Մենք Ազգային ժողովում երաժշտական դադար չունե՞նք, նման ընթացակարգ չկա՞». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ հավելեով, որ հիմնական զեկուցողը մի փոքր ուշանում է։
Արշակյանի կատակին տեղից արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որից հետո ԱԺ փոխնախագահը Հռիփսիմե Ստամբուլյանին զրկեց խոսքի իրավունքից, ապա հեռացրեց դահլիճից: