ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3+3» ձևաչափը քննարկվել է. նախանիստ կլինի, որին Հայաստանը կմասնակցի. Փաշինյան
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։
Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+3» ձևաչափի նախանիստն է լինելու։
«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- հայտարարեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը կառուցողական էր. Պուտին
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտին-Բայդեն բանակցություններն ավարտվել են
ՌԴ և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-Ադրբեջան ղեկավարների շփումները պետք է ավելի հաճախ լինեն, որ փորձենք խուսափել ճգնաժամերից. Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանագահների ֆորմատով։ Մենք մեր պատրաստակամությունն են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: Ավելի վաղ Փաշինյանը գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, Վաղը՝ դեկտե...