«Ի՞նչ, մորթեք, սպանեք, վերացրեք մեր երեխեքի՞ն». ընդդիմադիր պատգամավորները հանդիպեցին գերիների և անհետ կարածների հարազատներին

ԱԺ մուտքի մոտ հավաքված գերիների և անհետ կարած զինծառայողների հարազատների հետ հանդիպման են եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Գրիգորյանը։ Հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի այդ հայտարարությունից հետո հասկացել են, որ սա ուղիղ հաղորդագրություն էր Ադրբեջանին։

 

«Ինձ իմ երեխեն ա պետք, ինձ պաշտոն պետք չի։ Ալեն Սիմոնյանը մեսիջ արեց թուրքին, ասաեց մենք գերի չունենք՝ ի՞նչ, մորթեք, սպանեք, վերացրեք մեր երեխեքի՞ն։ Ադրբեջանին զակազ է տալիս, ասում է փռթի իմ երեխուն, նվեր է տալիս մեր երեխուն թուրքին»։

Հարազատները հայտարարեցին, որ իրենց փորձում են վախեցնել, թե հարազատների բոյկոտները ու ըմբոստությունները հակառակորդն է տեսնում, սակայ իրենք շարունակելու են պայքարը։

«Մեր կանայք, մեր տղամարդիկ կանգնելու են մեր Արևմտյան Հայաստանի, Արցախի վերադարձի համար, մենք՝ սգացող ծնողներս, ունենք արժանապատվություն և կանգնելու ենք մինչև վերջ»։

Ասպրամ Կրպեյանը համաձայնեց ու նշեց, որ միասին են գործելու։ Ըստ պատգամավորի, պահանջել են, որ հաստատեն՝ արդյոք Ալեն Սիմոնյանի հայտարարությունը քաղաքական թիմի պաշտոնական դիրքորոշումն է, թե ոչ։

«Մինչև այս պահը ոչ հաստատում, ոչ հերքում չունենք, պատասխանի բացակայության պարագայում հակված ենք դիքրորոշմանը, որ այս սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, իրենք կարծում են՝ գերիների հարց գոյություն չունի»։

Հարազատները հայտնում են, որ ծնողները չեն կարողանում մուտք գործել շենք, խորհուրդ տվեցին պատգամավորներին բոյկոտել նիստերը, իրենք էլ փակեն խորհրդարանը ներսից ու պարալիզացնեն աշխատանքը։

Պատգամավորները խոստացան, դիտարկումները ներկայացնել խորհրդարանում ու հետագա քայլերի մասին տեղեկացնել։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո երկրորդ օրն է` ոտքի են կանգնել գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այսօր նրանք հավաքվել են ԱԺ մուտքի մոտ։

Քաղաքականություն