Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...