
2018-ի ապրիլի 23-ին Ասպրամս ցնծում էր ֆեյսբուքում, իսկ հիմա վեհաբար թիկունքն է շրջում. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասպրամ Կրպեյանը ապուշ է: Տարածողներն էլ են ապուշ: Իսկ շահագործողը հանճար է:
2018-ի ապրիլի 23-ին Ասպրամս ցնծում էր ֆեյսբուքում, իսկ հիմա վեհաբար թիկունքն է շրջում: Էս երկու իրադարձությունների արանքում՝ կրկեսի դիրեկտորը տոմսեր ա ծախում: Ընդ որում՝ ապուշը կոմպլիմենտ ա մի մարդու համար, ով, փաստացի, հայրենիք ա ծախում մի մանդատի խաթր:
Ասպրամ ջա՛ն, Թաթուլովնա ջա՛ն, էժան փիառից զատ թե ուզենաս իրոք օգուտ տաս՝ մի հատ հարցրու երբեմնի կուռքիդ՝ ո՞վ է զորքի համալրումը դադարեցրել:
Կարաս առանց շրջվելու դա անես: Պատկերացրու ինչքան լայք կհավաքես!!»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն արհամարհել է Փաշինյանին այն պահին, երբ նա ամբիոնից ելույթ է ունեցել, Ասպրամը շրջվել է: