Նոր որոշում՝ ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի մասով
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և համապատասխանեցնել միևնույն ոլորտը կանոնակարգող իրավադրույթները:
Առաջարկվող փոփոխություններով մինչև 16 տարեկան և 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաև օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:
Պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախաձեռնությամբ երկարաձգվում է ՀՀ քաղաքացիներին ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին կտրուկ թանկացել է
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է...
Տեղումներ կլինեն․ եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան...
Երևանի ամենատարեց ծառերը անձնագրեր կունենան. Քաղաքապետարան
Երևանի կանաչ գոտիները քաղաքի պատմության մի մասն են: Քչերը գիտեն, որ քաղաքի փողոցներում ու այգիներում են թաքնված Երևանի ա...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
անրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նա...