Հինգ երկրներ Ռուսաստանին Ուկրաինայի հետ սահմանին «դեէսկալացիայի» կոչ են արել
Հինգ երկրների ղեկավարներ Ռուսաստանին Ուկրաինայի հետ սահմանին «դեէսկալացիայի» կոչ են արել։ Այս մասին հայտնում է Говорит Москва-ն` նշելով, որ կոչով հանդես են եկել
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համապատասխան հայտարարությունն արել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ բանակցություններում։
Վերջերս Ուկրաինան և արևմտյան երկրները մտահոգություն են հայտնել այն փաստի առնչությամբ, թե իբր Ռուսաստանը ուժեր է տեղակայում սահմանին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Մոսկվան զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Այն ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...