Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Արարատ Միրզոյան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախկին սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Ջոզեֆ (Բոբ) Դոուլի մահվան կապակցությամբ:
«Դեկտեմբերի 5-ին հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին։ Սենատոր Դոուլը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև քաջաբար պաշտպանել է մեր ժողովրդի՝ արդարության ձգտումը։ Նրա ընտանիքի և ընկերների հետ միասին հարգում ենք Բոբ Դոուլի հիշատակը»,- գրել է Արարատ Միրզոյանը:
Նախկին սենատորը կյանքից հեռացել է 98 տարեկանում: 1985-1996 թթ. ԱՄՆ Սենատում եղել է հանրապետականների առաջնորդը: 1996 թ. Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:
Դոուլը 1995-1996 թվականներին ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում՝ պաշտպանելով Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին և Արցախին ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ տարբեր օրինագծեր, մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ բանաձևի ընդունմանը:

Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...