«Գոջի» մականունով Գագիկ Հակոբյանն իր շրջապատում երդվել է, որ որեւէ ուժի չի միանալու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ինչպես հայտնի է, Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը պարտվեց «նախկիններին»: Քվեարկության արդյունքներով, առաջատարն «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, որը, սակայն, չունի համայնքային իշխանություն վերցնելու համար անհրաժեշտ ձայներ՝ ստացել է ընտրողների 44,08%-ի քվեն, երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ 39,12%-ով, երրորդ տեղում՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,78%։ Թվում է՝ իրավիճակը ոչ միայն բարդ է, այլեւ մեկ անհայտով հավասարում է, եւ ՔՊ-ն ու հաճախորդաց դասի ամենակարկառուն ներկայացուցիչը կոալիցիա կկազմեն, ու հարցը կփակվի։
Սակայն խնդիրն այն է, որ Արամ Սարգսյանի ցուցակը գլխավորող՝ «Գոջի» մականունով Գագիկ Հակոբյանն ինքն իրենով չի հավաքել այդ ձայները, դրա առյուծի բաժինը «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանի շնորհքն է․ նա է ակտիվ աշխատել իր ընկերոջ՝ Արամ Սարգսյանի օգտին։ Բացի այդ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն էլ է «տակից» աշխատել այս կուսակցության օգտին, քանի որ Գարիկին տանել չի կարողանում։
Սակայն Գագիկ Հակոբյանը, որը, ասում են, բավականին հավակնոտ երիտասարդ է, իր շրջապատում երդվել է, որ որեւէ ուժի չի միանալու։ Ավելին՝ պատմում են, որ նա պատերազմի նահատակների գերեզմանին էլ է նման երդում-խոստում տվել։ Եթե միավորում տեղի չունենա, ապա, ըստ օրենքի, պետք է հայտարարվի նոր ընտրություն»:
Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...