
Վարդենիսում, Աբովյանում, Վանաձորում ՔՊ-ն պարտվել է, Ախուրյանում, Ամասիայում՝ հաղթել. նախնական արդյունքներ

Շիրակի մարզի Ախուրյան և Ամասիա խոշորացված համայնքներում, քվեարկության նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Աշոցքում ևս ՔՊ-ն հաղթում է։
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։
Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։
Հրազդան քաղաքում, նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը։
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝
ՔՊ-ն ստացել է 17 152 ձայն,
ՀՅԴ, ԼՀԿ, «Ապրելու երկիր» ուժերը միասին՝ 3 775 ձայն։
Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։
ՔՊ-ն Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։
Նախնական տվյալներով՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող,
ՔՊ-ն՝ 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 1524 ձայն։
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։
Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3615 ընտրող։
«Մեր համայնք» դաշինք- 490
ՔՊ-2164
Հայտնի են նաև Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ «ՔՊ»-ն պարտվում է «Կարեն Եղիազարյան» դաշինքին.
Նիգավան
«Կարեն Եղիազարյան» դաշինք-187
ՔՊ-105
Արայի
«Կարեն Եղիազարյան» դաշինք-139
ՔՊ-87
Երնջատափ
«Կարեն Եղիազարյան» դաշինք-163
ՔՊ-38
Չքնաղ
«Կարեն Եղիազարյան» դաշինք-124
ՔՊ-21
Թթուջուր
«Կարեն Եղիազարյան» դաշինք-102
ՔՊ-82
Ձորագլուխ
«Կարեն Եղիազարյան» դաշինք-140
ՔՊ-37
Մռավյան
«Եղիազարյան դաշինք»-208
ՔՊ-157
Շողակն
«Կարեն Եղիազարյան» դաշինք-50
ՔՊ-25
Վարդենիս
«Կարեն Եղիազարյան» դաշինք-240
ՔՊ-68
Սարալանջ
«Կարեն Եղիազարյան» դաշինք-77
ՔՊ-27
Ջրամբար
«Կարեն Եղիազարյան» դաշինք-38
ՔՊ-6
Եղիպատրուշ
«Կարեն Եղիազարյան» դաշինք-207
ՔՊ-158
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։
Երեկ ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել էր. «Այս պահի դրությամբ նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։