ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեդիի աղմկահարույց գործում 3 անձ է ներգրավված. Փաստաբան
Վեդի քաղաքում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի վերաբերյալ քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ հաղորդումներ են ներկայացրել դպրոցի տնօրենը, հոգեբանն ու հավաքարարը, ովքեր ականատես են եղել երեխաների նկատմամբ կիրառվող բռնությանը։
Ըստ փաստաբանի՝ ականատեսները տեսել են, թե ինչպես են տարբեր անձինք երեխաներին ուժով նստեցրել մեքենաներ։ Էլբակյանը նշեց, որ դեպքին ներգրավված է երեք անձ, սակայն բացահայտումն ու տեղեկությունների հավաքագրումը չորս օրվա ընթացքում իրականացվել է իրենց, այլ ոչ թե քննչական մարմինների կողմից։ Հավաքված տվյալները փոխանցվել են Վեդու քննչականին։
Փաստաբանը պարզաբանեց, որ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների փաստով քրեական վարույթը հարուցվել է դեռևս այս տարվա փետրվարի 12-ին, սակայն մինչ օրս չկա որևէ ձերբակալված անձ կամ մեղադրյալ։ Ըստ նրա՝ պատկան մարմինների անգործությունն ու հովանավորչությունը հանգեցրել են հաջորդող հանցագործություններին, որոնք կրկնվել են արդեն 17 տարեկան անչափահասի նկատմամբ։
Էլբակյանը հայտնեց, որ տեսնելով պետական պաշտպանության բացակայությունը՝ երեխաների հորեղբայրը փորձել է ինքնադատաստան տեսնել և մարմնական միջին ծանրության վնասվածք է հասցրել ենթադրյալ հանցագործներից մեկին՝ Դավիթ Այնազյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
«Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1880 թվականին և խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 20-ական թվականներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում ձերբակալվելու են. Ռուբեն Ռուբինյան
«Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել և դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞. Գևորգ Պապոյան
«Էն որ ասում են լեգենդար հետախույզ, լեգենդար հետախույզ... Գիտե՞ք էդ ամեն ինչից ճիշտը որն է՝ լեգենդը, հորինված լեգենդը, հ...