ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է մի շարք պետությունների. Կիևից տարհանեք ձեր դիվանագետներին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ գերատեսչությունը դիվանագիտական առաքելություններին հորդորել է տարհանել անձնակազմը Կիևից՝ Հաղթանակի օրվա հնարավոր սադրանքների պատճառով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է օտարերկրյա պետությունների իշխանություններին և կազմակերպությունների ղեկավարներին՝ կոչ անելով պատասխանատվությամբ մոտենալ Պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Վերջինս առնչվում է Մոսկվային հարվածելու վերաբերյալ Կիևի սպառնալիքներին։
Տեքստում նշվում է. «Ռուսաստանի ԱԳՆ-ն հորդորում է ձեր երկրի իշխանություններին/ձեր կազմակերպության ղեկավարությանը առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել տվյալ հայտարարությանը և ապահովել դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմի, ինչպես նաև քաղաքացիների վաղօրոք տարհանումը Կիև քաղաքից՝ կապված Զինված ուժերի կողմից Կիևին, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոններին պատասխան հարված հասցնելու անխուսափելիության հետ»։
Զախարովայի ձևակերպմամբ՝ Ռուսաստանը ոչ թե ագրեսիա է դրսևորում, այլ պատրաստվում է անխուսափելի պատասխանի։ Նա հավելել է, որ ԵՄ-ն չի կարող լռեցնել Վլադիմիր Զելենսկու հրապարակային սպառնալիքները։ Դիվանագետը նաև նշել է.
«Մեզ քաջ հայտնի է կոլեկտիվ արևմտյան փոքրամասնության վերաբերմունքը Մայիսի 9-ի նկատմամբ. նրանք պլանաչափ ոչնչացնում են խորհրդային հուշարձանային ժառանգությունը, արտաշիրիմում են խորհրդային ռազմիկների աճյունները, վերագրում և խեղաթյուրում են պատմությունը։ Հենց նրանք են, զինելով Ուկրաինային, հանդիսանում կիևյան ռեժիմի հանցավոր ծրագրերի մեղսակիցները»,- ասել է ռուս դիվանագետը:
Ավելի վաղ` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ շքերթի օրը ուկրաինական անօդաչուները կարող են հասնել Մոսկվա։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցները, իսկ հակառակ դեպքում Կիևը կթիրախավորվի զանգվածային հրթիռային հարվածներով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...