Սահմանագծման հարցով քննարկումներն ընթացքի մեջ են. Աղաջանյան
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացման պատճառ է ներկայացնում ԱԺ պատվիրակության այցն Արցախ, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ դա իրենց հայտարարությունն է, որն ինքը չի ուզում մեկնաբանել։
«Այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակներում, դրանք առանձին գործընթացներ են և դրանց տեղի ունենալ-չունենալը պայմանավորված են կոնկրետ գործոններով»,-նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ինչ հարցի շուրջ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման ժամանակ չկարողացան համաձայնության գալ, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն և համանախագահող երկրները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ։
«Այս ճանապարհը բնականաբար հարթ և սահուն չէ։ Կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքներն ընթանում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերն իրապես շահագրգռված են, որ հարցը լուծվի և վերջապես կողմերը գան ընդունելի տարբերակների»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա կկազմի՞. Արման Աբովյանը պատասխանում է
Իշխանական ուժն, անգամ վարչական ռեսուրս կիրառելով, մի շարք համայնքներում պարտվեց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ արձանա...
Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է ՔՊ-ն. Հովիկ Աղազարյան
Նախօրեին անցկացված ՏԻՄ ընտրություններում Արարատ խոշորացված համայնքի Սուրենավան բնակավայրում, որտեղից ծնունդով ԱԺ «Քաղաքա...
Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը կմեկնի Լավրովի և Շոյգուի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման...