ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ աշխատանքներ են տարվում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում. քաղաքապետարանից մեկնաբանում են
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրել է.
«Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու արդեն մշակութային դարձած գլուխգործոցներ. երկուսն էլ Երևանի բարեկարգման քողի տակ...
Խնդրում եմ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևան Քաղաքի Պատմության Թանգարանին հուշեք՝ ամենայն հարգանքով, որ իր հիմնական գործը ոչ թե ինչ որ զարդեր ցուցադրելն է, այլ օրինակ էս պատմական քարերը ու օրիգինալ պատուհաները ու դռները պահելը, գույքագրելը և կոնսերվացնելը»:
Տեսանյութէում տեսնում ենք, որ Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Գրառումը վերաբերում է նաև Հանրապետության 46 հասցեում գտնվող շինությանը:
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Նա նշեց, որ այո «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքը քաղաքապետարանը վերանորոգում է, սակայն տարածքը ոչ մի փոփոխության չի ենթարկվելու: Ապամոնտաժվող տուֆե աստիճանները փոխարինվելու են նույն տեսքի, ծավալի, ամբողջությամբ նույնությամբ քարերով: Ինչ վերաբերում է Հանրապետության 46 հասցեում գտնվող շինությանը, Կարապետյանը նշեց, այնըտեղ իրկանացվում է 33 թաղամասի ծրագիրն է իրականացվում, որի մասին եղել է պաշտոնական հայտարարություն` պատմամշակութային արժեք ներկայացվող բոլոր շինությունների ֆասադային տեսքը նույնությամբ պահպանվելու է:































