Հասարակություն
Լարսի ճանապարհը փակ է
Վրաստանի սահմանային ոստիկանությունը չորեքշաթբի որոշում է ընդունել վատ եղանակային պայմանների պատճառով Լարսի հատվածում փակել ճանապարհը բեռնատար մեքենաների համար:
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
Լարսի ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը Ռուսաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կեղծ թղթադրամներ են իրացվել. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
ՏԵՍԱՆՅՈւԹ. Նոր սկանդալ. թուրք երեխաները պատռել են ԱՄՆ-ի դրոշն ու Թրամփի դիմանկարը
Անձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ թաց ձյուն, ամպրոպ, կարկուտ
Նոր մեթոդ է հայտնաբերվել՝ քաղցկեղի բուժման համար
5.0