Օմիկրոն շտամ է գրանցվել ԵՄ 11 երկրներում. իրավիճակը՝ աշխարհում

Նոյեմբերի 30-ի դրությամբ ԵՄ 11 երկրներում գրանցվել է կորոնավիրուսի Оմիկրոն շտամով վարակման 44 դեպք: Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը՝ հղում անելով բաց աղբյուրներից ստացված տվյալներին, գրում է Meduza-ն:
 

Հիվանդության բոլոր հայտնի դեպքերը եղել են առանց ախտանիշների կամ մեղմ ախտանիշներով: ԵՄ-ը հիվանդության ոչ մի լուրջ կամ մահացու դեպք չի գրանցել, ընդգծել են կենտրոնում։ Դեպքերի մեծ մասը նախկինում գրանցվել է աֆրիկյան երկրներում։
 

Աշխարհում կորոնավիրուսի նոր շտամով վարակման տվյալներ է ներկայացրել նաև ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, ըստ որոնց՝ Օմիկրոն շտամ է հայտնաբերվել Եվրոպայից դուրս ինը լրացուցիչ երկրներում և տարածքներում: Աշխարհում գրանցվել է նոր շտամով վարակման 226 դեպք: 

Քաղաքականություն

Պատահարներ