Մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում․ Առուշ Առուշանյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:

Դատական նիստի ընթացքում կարճ ելույթ ունեցավ Առուշանյանը՝ նշելով, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում», - tert.am-ի փոխանցմամբ ասաց նա։

Դատական նիստին զուգընթաց՝ դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի: Քաղաքական-հասարակական մի խումբ գործիչներ էլ բողոքի ակցիա են իրականացրել ԲԴԽ շենքի դիմաց՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Սյունիքի գործող և նախկին համայնքապետերին կալանքի տակ պահելու փաստի դեմ։

Հիշեցնենք՝ Առուշանյանը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:

Քաղաքականություն