ՃՈ հայտարարությունը՝ բոլոր վարորդների համար
Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։
Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ճանապարհային ոստիկանություն [email protected] էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար։ Այս մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին կտրուկ թանկացել է
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է...
ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի
ՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարա...
Հայտնի է, թե ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպա...
«Երևանյան մառախուղը՝ Նորքի զանգվածից». Գագիկ Սուրենյան
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյ...