Որտեղ է գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը. մանրամասնում է Աշան համայնքի ղեկավարը

Նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը, որին Բաքուն երեկ վերադարձրեց Երևանին, գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։ 

Մարտունու շրջանի Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանն  ArmLur.am-ին ասել է, որ  Միհրանի հարազատների հետ է խոսել, նրա վիճակը նորմալ է, գտնվում է հիվանդանոցում։ 

Բալասանյանի խոսքով, համագյուղացին մոլորվել է վաղ առավոտյան ժամերին։ 

«Էդ տարածքում խաղաղապահ չկա, առաջնագիծը չի նկատել»,-ասել է Բալասանյանը։

Քաղաքականություն