
Ժամից ավել է Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհի` Վերին Խոտանանի հատվածը խցանված է. «Հրապարակ»

Սյունիքում դեռևս ձյուն չի տեղացել, սակայն Գորիս- Կապան մայրուղուն իբր փոխարինող Կապան- Տաթև գրունտային ճանապարհի վրա «շունը տիրոջը չի ճանաչում»: Արդեն 1 ժամից ավել է, ինչ կիլոմետրանոց խցանում է Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհի` Վերին Խոտանան գյուղի գյուղամիջով անցնող ճանապարհահատվածում, խցանումն ստեղծել են բեռնատար և կցորդիչով մեքենաները։ Գրում է Հրապարակը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսային կետ տեղադրելուց հետո այս ճանապարհը միակն է, որը Կապանն ու հարակից համայնքները կապում է Հայաստանին: